Մոտ մեկ ամիս առաջ հասարակությունն իմացավ, որ Քրիս Բրաունը՝ Ռիհաննայի նախկին ընկերը, 9 ամսական երեխա ունի:
Հայտնի երգիչը հրապարակել է իր դստեր՝ Ռոյալթիի առաջին լուսանկարները:
«Աստված ինձ պարգևեց իմ պատճենը՝ Ռոյալթիին»,- լուսանկարը մեկնաբանել է արտիստը:
Երեխայի մայրը նրա վաղեմի ընկերուհի Նիա Գուզմանն է: Մամուլի տեղեկություններով՝ երեխայի ծնվելու ժամանակ Քրիսը պաշտոնապես հանդիպում էր ինչ-որ աղջկա հետ, որը նրան լքել է երեխայի մասին լուրը իմանալուց հետո՝ գրում է TMZ-ն:













































