Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի շտապում նոր պայմանագիր ստորագրել «արքայական ակումբ»-ի հետ: Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2016 թվականին:
«Չեմ շտապում: Դեռ մեկ տարի աշխատելու եմ «Ռեալ»-ի գլխավորությամբ: Այնուհետև պարզ կդառնա, շարունակելու՞ եմ արդյոք աշխատել «արքայական ակումբ»-ում, թե` ոչ: Ակումբի ղեկավարության հետ արդեն քննարկել ենք բանակցություններ սկսելու հարցը: Սակայն ստույգ օր չենք պայմանվորվել»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «Ռեալ»-ը սկսել է հետաքրքրվել «Պորտու»-ի գլխավոր մարզիչ Հուլեն Լոպետեգիի ծառայություններով:








































