Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով դուրս է եկել Սան Պաուլուի մրցաշարի քառորդ եզրափակիչ, կարծում է, որ բրազիլական մրցաշարի խնդիրը ոչ թե կորտն է, այլ գնդակը:
«Այս մրցաշարի գնդակները շատ արագ են ընթանում: Շատ դժվար է վերահսկել դրանք:
Ամեն պարագայում ուզում եմ նշել, որ սրա մեղավորը ոչ թե մրցաշարն է, այլ ATP-ն, որը համապատասխան ենթակառույց չունի, որը մրցաշարից առաջ կընտրի գնդակները»,- tennispanorama.com-ը փոխանցում է Նադալի խոսքերը:







































