Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ձայնային ծառայությունների 300 000 և լայնաշերտ շարժական ինտերնետի 45 000 բաժանորդ. Orange-ը ամփոփում է իր մեկ տարին

Այսօր լրացավ Հայաստանում Orange-ի կողմից ծառայությունների մեկնարկի առաջին տարին: Ընկերության մամուլի ծառայությունը հրապարակել է իրենց մեկամյա գործունեության արդյունքները` թվերով և փաստերով:
«Մեկ տարի հայաստանյան շուկայում գործելուց հետո Orange-ն այսօր ունի ձայնային ծառայությունների 300 000 և լայնաշերտ շարժական ինտերնետի 45 000 բաժանորդ: Ընկերության` ամենաարդիական տեխնոլոգիաներով համալրված 3G+ ցանցն այսօր ծածկում է բնակչության 93%-ը և ամենաընդարձակն է երկրում: Մեկ տարի առաջ իր տված խոստմանը համաձայն` Orange-ն առաջարկում է ծառայությունների լայն ընտրություն և առաջարկ ունի ինչպես զանգվածային շուկայի, այնպես էլ բիզնեսի համար: Orange-ը հեղափոխեց ինտերնետի շուկան` շարժական լայնաշերտ ինտերնետը դարձնելով մատչելի լայն հանրությանը ինչպես ֆիզիկապես, այնպես էլ գնային առումով:
Մեկ տարվա ընթացքում Orange-ը բազմաթիվ նորարարությունների հեղինակը դարձավ Հայաստանում` ինտերնետ` մինչև 14.4 Մբիթ/վ ներբեռնման արագությամբ, բարձր հստակության HD ձայն, ինտերնետ խանութ և այլն, ինչպես նաև վերափոխեց սմարթֆոնների շուկան` նշանակալիորեն խթանելով սմարթֆոնների և վերջիններիս միջոցով առաջարկվող ծառայությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը: Այսօր Orange-ի խանութներում կարելի է գտնել հեռախոսների և սմարթֆոնների ամենալայն պորտֆոլիոն` շնորհիվ համաշխարհային առաջատար բրենդերի հետ ուղիղ համագործակցության: Առաջին տարեդարձից մեկ օր առաջ Orange-ը հաստատեց իր առաջատարի դիրքը նորարարության դաշտում` հանրային կենդանի ցուցադրությամբ ներկայացնելով ապագայի` 4-րդ սերնդի տեխնոլոգիաները, իսկ դրանից երկու շաբաթ առաջ` Orange Expo-ում Ֆրանս Տելեկոմի Տեխնոկենտրոնի հետ համատեղ ներկայացնելով հեռահաղորդակցության ամենատպավորիչ նորարարությունները:
Ցանկանալով լինել իր բաժանորդներին մոտ` Orange-ը կառուցել է վաճառքի լայն ցանց` 57 խանութ, որոնց թիվն օրեցօր մեծանում է, ավելի քան 2000 վաճառքի կետեր, որտեղ կարելի է ձեռք բերել SIM քարտ և ավելի քան 6000 վճարման կետ:
Որպես հաղորդակցության ընկերություն` Orange-ն իր բիզնես գործունեությանը զուգահեռ նպատակ ունի հաղորդակցությունը դարձնել բոլորի համար` հատկապես նրանց, ովքեր սահմանափակ հնարավորություններ ունեն: Այդ փիլիսոփայությամբ է Orange-ն իր բարեգործական ծրագրի առանցքում դրել Հայաստանի հեռավոր համայքների զարգացումը, երեխաների կրթական, մշակութային դաստիարակությունը և հատկապես աուտիզմով տառապող երեխաներին աջակցությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում