Sunday, 05 07 2026
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր

Եղբորս ապրիլի 24-ից հետո ազատ կարձակեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԽ ձերբակալված անդամ Գևորգ Սաֆարյանի եղբայրը՝ Արմո Սաֆարյանը:

Եթե ՀԽ ձերբակալված անդամների նկատմամբ առաջադրված մեղադրանքը հաստատվի,ապա նրանց սպառնում է 2-5 տարվա   ազատազրկում: Արդյոք պատրաստվո՞ւմ եք դիմել որոշակի քայլերի կամ դատարանի միջոցով բողոքարկել Գևորֆ Սաֆարյանի կալանավորման որոշումը:

Ես կարծում եմ, որ ներկա զարգացումներն ուղիղ կապով կապված են Գևորգի ակտիվության հետ , ոճը շատ բնորոշ է ներկայիս իշխանություններին, քանի որ քաղաքացիական ակտիվությունը ճնշելու, լռեցնելու ամանահեշտ եղանակը գտել են ձերբակալությունը՝ շատ անգամ աբսուրդի հասնող մեղադրանքների   տեսքով: Գևորգին շատ են բերման ենթարկել՝ որպես կանոն դա եղել է զարգացող ակտիվությունը ճնշելու նպատակով և որպես կանոն 3 ժամվա ընթացքում բաց են թողել: Սա առաջին դեպքն է, որ մեղադրանք ներկայացվեց և նա կալանավորվեց: Սպասում ենք երկու ամսվա զարգացումներին, որից հետո պարզ կլինեն մեր հետագա քայլերը:

Շատերը կարծում են, որ Ապրիլի 24-ից հետո ՀԽ ձերբակալված անդամներն ազատ կարձակվեն, քանի որ խնդիրը նրանց միչև Ապրիլի 24-ը և բուն Ապրիլի 24 –ին անազատության մեջ պահելն է: Դուք ևս   այդպե՞ս եք կարծում:

Եթե դատենք ներկայիս զարգացումներից, ապա կարծում եմ, որ հենց այդպես էլ կլինի, քանի որ մինչ այժմ ոչ մի լուրջ փաստ, իրեղեն ապացույց չեն ներկայացրել: Եթե այս ընթացքով շարունակվի, ապա   տրամաբանական կլինի, որ միչև վերջ էլ ապացույց ի հայտ չի գա: Եվ փաստերի բացակայության պատճառով ազատ կարձակեն:

Ասացիք` բավարար ապացույցներ չկան, այս խուզարկության ընթացքում ի՞նչ իրեր են հայտնաբերվել ձեր տանը:

Բոլոր սենյակները խուզարկել տարել են անգամ անձնական իրեր, նույնիսկ հայրենասիրական   երգերի սկավառակ, տարել են այնպիսի փաստաթղթեր, որոնք իմ հետ կապ ունեն: Նույն հասցեում գործում է նաև իմ տպագրական արհեստանոցը և, հետևաբար, այնտեղ կան մետաղական իրեր: Տարել են իմ ԱՁ-ին պատկանող տպագրական հաստոցը, ենթադրելով, որ թռուցիկներ պետք է   պատրաստվեր Հիմնադիր խորհրդարանի համար:Իրենց ընտրությամբ մետաղական երկու ձող են տարել, եթե դա կասակածելի են համարել, կարող էին ավելի հետաքրքիր բաներ տանել:

Գևորգ Սաֆարյանին որոշ դեպքերում ներկայացրել են նաև որպես սադրիչ, ի՞նչ վարքագիծ ունի նա տանը, ընկերների շրջապատում:

Առհասարակ, սադրիչ ձևակերպումը մեղադրանքների առումով բավականին տարածված է դարձել, քանի որ ցանկացած քաղաքացիական ակտիվություն իշխանությունների կողմից շատ հաճախ որակվում է որպես սադրանք: Այն հիմնական գործիքներից մեկն է դարձել, փաստորեն , եթե դու դժգոհ էս մի բանից` դու արդեն պոտենցիալ սադրիչ ես, այս տրամաբանությամբ այդպես է ստացվում: Իրան սադրիչ համարել` զուտ իշխանական վերսիայի մաս է ընդամենը: Առահասարակ, առօրյայում իրա հետ շփվող մարդիկ բոլորը կհաստատեն, որ ինքը չափազանց հանգիստ է, հավասարակշռված ու միակ բանը ինչ «սադրիչի» կերպարի հետ կարող է ասոցացվել, դա նրա չափից շատ սկզբունքայնությունն է , երեբեք սկզբունքներից հրաժարվելու ոչ մի նշան ցույց չի տալիս:

Հարցազրույցն՝ ամբողջությամբ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում