«Լացիո»-ի հարձակվող Միրոսլավ Քլոզեն հայտնել է, որ ժամանակին կարող էր «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ դառնալ:
«2007 թվականին «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորություն ունեի: Իհարկե, ցանկանում էի խաղալ կատալոնական ակումբում, քանի որ այն աշխարհի լավագույն թիմերից է: Սակայն ամեն ինչ արդեն անցյալում է: Արդյունքում ես «Բավարիա» տեղափոխվեցի: Դա հիանալի որոշում էր, քանի որ ես այդ թիմում շատ բան եմ սովորել:
Մյունխենցիներից հետո տեղափոխության առաջարկներ եմ ստացել նաև Անգլիայից, Գերմանիայից և Թուրքիայից, սակայն ընտանիքիս հետ խորհրդակցելուց հետո ընտրեցի «Լացիո»-ն»,- Քլոզեին մեջբերում է Football Espana-ն:









































