Sunday, 05 07 2026
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար

Ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի աշխատանքային խորհրդակցություն

Փետրվարի 15-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Մասնակիցներին հիշեցնելով, որ օրերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել էր արագ լուծում տալ ընտրությունների նախապատրաստական փուլի կոնկրետ խնդիրներին, Հունան Պողոսյանը աշխատանքային խմբերի պատասխանատուներին առարկայական քննարկման կոչ է արել:

Պատասխանատուները ներկայացրել են օպերատիվ շտաբի նախորդ խորհրդակցությանը հաջորդած աշխատանքները:

Մասնավորապես նշվել է, որ փետրվարի 15-ի դրությամբ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 29 դեպք, որից՝ որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 2 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 26 դեպքով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով՝ Հատուկ քննչական ծառայությունում, իսկ 1 դեպքով հարուցված քրեական գործը վարում է ԱԱԾ քննչական վարչությունը:

Ինչ վերաբերում է ընտրացուցակների ճշգրտմանը, ապա նշվեց, որ 2013 թ. հունվարի 9-ից՝ նախնական ընտրացուցակների հրապարակումից հետո, մինչև 2013 թ. փետրվարի 13-ը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում մշակվել է ընտրացուցակներին առնչվող անճշտությունների վերաբերյալ 4018 տեղեկություն, որից` 1928-ը ստացվել է ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, 2090-ը` ընտրական գործընթացի մյուս մասնակիցների կողմից: Ընտրացուցակներում կատարվել է ընդամենը 19 անճշտության շտկում: Ընտրացուցակներից հանվել են նաև 2028 մահացած անձի տվյալներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված կարգով ռեգիստրը վարող մարմինը չէր ստացել:

Աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցել են նաև ընտրատարածքներում ոստիկանական ծառայության իրականացման, քվեաթերթիկների ուղեկցման և պահպանության, բուն տեղամասերի անվտանգության ապահովման, քրեածին իրավիճակի վերահսկման և այլ ուղղություններով տարվող աշխատանքների մասին:

Նշվել է, որ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ընդգրկված են բավարար ուժեր, որոնք ապահովված են տեխնիկական ու նյութական միջոցներով, վերջին ստուգումներն են արվում տեղերի հետ անխափան կապի ապահովման ոլորտում, ճշգրտվել են ինչպես ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջև, այնպես էլ այլ իրավապահ մարմինների, ԿԸՀ-ի, դիտորդական առաքելությունների, զանգվածային լրատվության միջոցների և այլ կառույցների հետ համագործակցության միջոցներն ու ձևաչափերը:

Խորհրդակցության ավարտին Հունան Պողոսյանը աշխատանքային խմբերի ղեկավարներին հանձնարարեց անձնակազմերին մեկ անգամ ևս հրահանգավորել իրենց գործառույթների վերաբերյալ և լիարժեք իրականացնել ծրագրով ու ժամանակացույցով նախատեսված վերջին փուլի աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում