Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ Ֆրանսիա վերադառնալու դեպքում կընտրի միմիայն «Լիլ»-ը, տեղեկացնում է sportsmole.co.uk-ը:
«Ներկա պահին ես ինձ լավ եմ զգում «Չելսի»-ում: Միշտ ասել եմ, որ ցանկանում եմ մնալ այստեղ և նվաճել գավաթներ: Ֆուտբոլում չի կարելի խոսել ապագայի մասին:
Ոչ ոք չգիտի, թե ինչ է նրան սպասվում ապագայում: Սակայն Ֆրանսիա վերադառնալու դեպքում ես կընտրեմ միայն «Լիլ»-ը, որտեղ ժամանակին հանդես եմ եկել»,- հայտարարել է Ազարը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բելգիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն:








































