Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը, Դիեգոյի Միլիտոյի վնասվածքի պատճառով «Ինտեր»-ը պատրաստվում է պայմանագիր կնքել չեխ հարձակվող Միլան Բարոշի հետ:
«Լիվորպուլ»-ի նախկին ֆուտբոլիստը վերջերս լուծարել է «Գալաթասարայ»-ի հետ կնքած համաձայնագիրը և այժմ կարող է միանալ ցանկացած թիմի ազատ գործակալի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման պայմաններում հռոմեական «Լացիո» է տեղափոխվել ֆրանսիացի Լուի Սաան՝ երկկողմ համաձայնությամբ չեղյալ համարելով «Սանդերլենդ»-ի հետ գործող պայմանագիրը:











































