Շինարարական աշխատանքների իրականացման և բժշկական սարքվորումների ձեռք բերման նպատակով 2012թ. օգոստոսից մինչև 2013 թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված մրցույթների արդյունքներով կնքվել է տասնյոթ պայմանագիր:
Կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան երկուս ու կես միլիարդ` 2,507,187,511.52` նախատեսված 2,891,822.920 դրամի դիմաց: Ընդհանուր առմամբ, իրականացված մրցույթների արդյունքում տնտեսվել է շուրջ 424 մլն դրամ։
Տնտեսված գումարները կուղղվեն ՀՀ կառավարության ծրագրերի շրջանակներում առողջապահության ոլորտում նմանատիպ աշխատանքների իրականացմանը:







































