Նիդերլանդական Koninklijke Burgers’ Zoo կենդանաբանական այգու շիմպանզեները ապացուցել են սեփական ինտելեկտի ու զենքը ստեղծագործաբար կիրառելու բարձր մակարդակ:
Անօդաչուով ֆիլմի նկարահանման ժամանակ կապիկները երկնքում հայտնաբերել են տարօրինակ օբյեկտ, զինվել երկար փայտերով, խփել են թռչող սարքն ու ուշադիր այն ուսումնասիրել՝ գրում է Washington Post-ը:
Ընկած սարքը կապիկները շրջապատել էին ու սկսել ուսումնասիրել: Սարքը կոտրվել էր, բայց տեսախցիկը շարունակում էր աշխատել: Հետաքրքրասեր կապիկներից մեկը տեսախցիկը վերցրել էր գետնից, ինչի արդյունքում նկարվել էր կապիկի սելֆին:









































