«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարները ցանկանում են իրենց ակումբում տեսնել «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Ռահիմ Ստերլիգին: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ Անգլիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը «քաղաքայիններ»-ի տրանսֆերային գլխավոր նպատակը կլինի առաջիկա ամռանը: Անգլիայի պրեմիեր լիգայի գրանդը պատրաստ է 50 մլն ֆունտ առաջարկել լիվերպուլցիներին:
Ինչ վերաբերում է «Լիվերպուլ»-ին, ապա ակումբը չի ցանկանում հրաժարվել թիմի առաջատարի ծառայություններոց, սակայն նրա հետ չի կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ:




































