Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստները որոշել են սատարել թիմի պաշտպան Դավիդ Ալաբային, ով ծանր ժամակաշրջան է ապրում:
Ավստրիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը ձախ ծնկի կապանների վնասվածք է ստացել և շարքից դուրս է մնացել շուրջ 7 շաբաթով:
Նշվում է, որ մյունխենցիներն այցելել են տաղանդավոր պաշտպանին հիվանդանոցում: Բացի այդ, ֆուտբոլիստներն իրենց բարեմաղթանքներն են գրել Դավիդի վիրակապի վրա:










































