Մոսկվայում Աերոֆլոտ օփենի ծրագրով անցկացված կայծակնային մրցաշարում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որը 18 հնարավորից վաստակեց 12,5 միավոր եւ 269 մասնակիցների մեջ գրավեց 15-րդ տեղը:
Մրցաշարի հաղթող 15,5 միավորով դարձավ գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան):
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:








































