Թուրինի «Յուվենտուս»-ը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում 1:0 հաշվով առավելության է հասել «Մոնակո»-ի նկատմամբ:
Իտալացի կիսապաշտպանի համար այդ հաղթանակը 50-րդն էր չեմպիոնների լիգայում: Այսպիսով՝ 35-ամյա կիսապաշտպանը երկրորդ իտալացի ֆուտբոլիստն է, ով եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հաղթանակների թվով հատել է 50-ի սահմանը:
Պիրլոյին գերազանցում է միայն «Միլան»-ի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին, ում ակտիվում կա 54 հաղթանակ:
Պիրլոյի համար այդ խաղը 104-րդն էր Չեմպիոնների լիգայում: Մալդինին այս ցուցանիշով ևս գերազանցում է Պիրլոյին: Նա ՉԼ-ում 109 հանդիպման է մասնակցել:








































