Tuesday, 28 05 2024
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը

ՀԽ անդամների կալանավորման որոշումները կայացվել են առանց բավարար և պատշաճ հիմնավորումների. ՔՀԻ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կալանավորման վերաբերյալ։

«2015թ. ապրիլի 7-ին իրավապահ մարմինները զանգվածային անկարգություններ նախապատրաստելու կասկածով ձերբակալել են «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանին, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ անդամներ Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին։ Ավելի ուշ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների նախապատրաստում) և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

«Հիմանադիր խորհդարանը» ձևավորվեց 2015թ. հունվարին՝ «Նախախորհրդարան» քաղաքական շարժման կողմից՝ նպատակ հետապնդելով «վարչախմբի անցնցում հեռացում և Նոր որակի պետության ստեղծում՝ առկա պետական մարմիններին զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու լեգիտիմացման ճանապարհով»։ Ըստ հրապարակված ծրագրի՝ իշխանափոխությունը ենթադրվում էր իրականացնել մինչև 2015թ. ապրիլի 24-ը։ Ավելի ուշ հայտարարվեց, որ ռեժիմը հեռացվելու է հենց ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ օրվա ընտրությունը հիմնավորելով մասնավորապես նրանով, որ այդ օրը «էապես նվազում է հավանականությունը, որ ապազգային ու հանցավոր ռեժիմը կհամարձակվի բռնություն կիրառել ժողովրդի նկատմամբ: Դրա շնորհիվ մեզ [«Հիմնադիր խորհրդարանին»] կհաջողվի հնարավորինս առանց ցնցումների և արյան ազատագրել մեր երկիրը»։

«Ոմանք կարող են ողջամիտ չհամարել Ցեղասպանության հիշատակի օրն այլևայլ նպատակների համար օգտագործելը, ուրիշները կարող են դա նույնիսկ ոչ բարոյական որակել, սակայն սա չի կարող հիմք հանդիսանալ մարդկանց կալանավորելու համար։ «Հիմնադիր խորհդարանն» իր գործունեության ողջ ընթացքում չի դիմել բռնության (հակառակը, շատ անգամներ բռնություն է կիրառվել հենց ԽՀ անդամների նկատմամբ), և իրավապահ մարմինները հասարակությանը համոզիչ հիմքեր չեն ներկայացրել՝ ապացուցելու, որ այս անգամ գործելու էր այլ եղանակով»,– ասում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Կիրակոսյանը։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը գտնում է, որ իրավապահ մարմինները գերազանցել են իրենց լիազորությունները, և դատարանները, գործող արատավոր պրակտիկայի համաձայն, կալանավորման որոշումները կայացրել են առանց բավարար և պատշաճ հիմնավորումների։

Քաղաքացիական հասարակությանը ինստիտուտը պահանջում է ՀՀ իշխանություններից.

1.Անհապաղ ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին։

2.Կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ս.թ. ապրիլի 24–ին ապահովելու «Հիմնադիր խորհրդարանի» անդամների՝ խաղաղ հավաքների և ցույցերի անցկացման սահմանադրական իրավունքի իրացումը։

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում