Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսը կարող է բաց թողնել Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում ապրիլի 18-ին կայանալիք «Պադերբորն»-ի դեմ հանդիպմանը: Այդ մասին հայտնում է Goal-ը:
Ֆուտբոլիստը ոտքի մկանի խնդիր ունի: Հարկ է նշել, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոյսը հաճախ է վնասվածքներ ստացել:
Հիշեցնենք` փետրվարին հարձակվողն իր ակումբի հետ նոր պայմանագիր է ստորագրել, որի համաձայն տարեկան 10 մլն եվրո կվաստակի: Այն մինչև 2019 թվականը ժամկետ ունի:








































