Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ռեալ»-ի հետ ոչ-ոքին (0:0):
«Բաց խաղ ստացվեց: Առաջին խաղակեսում մրցակիցն ավելի լավ տեսք ուներ, խաղում էր ինտենսիվ ու ստեղծում գոլային պահեր:
Օբլակը ֆենոմենալ խաղ ցուցադրեց այդ դրվագներում: Լավագույնը, ինչ տեղի ունեցավ այս խաղում, մեր արձագանքն էր կատարվածին: Ցանկացած այլ թիմ երկրորդ խաղակեսում կհանձնվեր, բայց մենք ընդմիջումից հետո բեկեցինք խաղի ընթացքը:
Մեր դարպասապահն արդեն ավելի քիչ էր միջամտում խաղին: Որքան մոտենում էր խաղավարտն, «Ատլետիկո»-ն ավելի էր տպավորում»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերում է AS-ը:









































