Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի շրջանակներում Թուրինի «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ ընդունեց ֆրանսիական «Մոնակո»-ին:
Հանդիպումն ավարտվեց Մասիմիլիանո Ալեգրիի սաների նվազագույն հաղթանակով: Հանդիպման միակ գոլը հեղինակեց Արտուրո Վիդալը, ով հստակ իրացրեց 11 մետրանոց նշանակետը:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 22-ին:
«Յուվենտուս»-«Մոնակո»` 1:0
1:0 Վիդալ 11մ. (57՛)