Արդեն մի քանի օր է, ինչ Աֆղանստանի հյուսիսում տեղի են ունենում կատաղի մարտեր աֆղանական Թալիբան կազմակերպության գրոհայինների եւ ՆԱՏՕ-ի զորամիավորումների միջեւ: ՆԱՏՕ-ի կողմից դրանց մասնակցում են ամերիկյան, բելգիական, ինչպես նաեւ աֆղանական զորամիավորումներ: Հայտնի է, որ անջատողականները հուժկու ռմբակոծության են ենթարկում կոալիցիոն զորքերի դիրքերը, որոնք փորձում են ամրանալ թալիբների կողմից վերահսկվող տարածքներում:
Մինչ այս պահը այս կապակցությամբ պաշտոնական մեկնաբանություններ չկան: