Գերմանիայի Լյուբեկ քաղաքում գրող Գյունթեր Գրասի տան շեմին, որտեղ պահվում է նրա ձեռագրերի և գեղարվեստական օրիգինալ աշխատանքների հիմնական մասը, մոմեր են վառվում և թարմ ծաղիկներ են դրված`ի հիշատակ նոբելյան մրցանակակրի: Այս մասին գրում է TASS-ը: Գերմանիայի այդ փոքրիկ քաղաքում են անցել գրողի կյանքի վերջին տարիները:
Հիշեցնենք, որ Գրասը մահացել է 87 տարեկանում, երկուշաբթի օրը, Լյուբեկի կլինիկաներից մեկում: Մահվան պատճառը վարակի հետևանքներն են եղել:









































