Ֆրանսիայում դատարանը Յեր-Բրուաժ քաղաքի վարչության նկատմամբ սահմանել է 77 000 եվրո (81 000 դոլար) վճարել բրիտանացի թոշակառու կնոջ ընտանիքին, որը մահացել է տապալված ծառից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել 2007 թ. ամռանը: Քերոլին Թորփը դստեր հետ նստած է եղել սրճարանում, երբ նրա վրա մոտ 7-մետրանոց հացենի է ընկել՝ որը մոտ 200 տարի առաջ Նապոլեոնի որդու պատվին էր տնկվել:
Մահացածի դուստրը՝ Սառա Ռայթը նույնպես տուժել է, սակայ ողջ է մնացել:
Քաղաքային իշխանությունները ծառը պահել են որպես պատմական հուշարձան՝ չնայած դրա բունը մակաբույծները կերել են:











































