Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պատրաստ է ցանկացած պահի միանալ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բանակցություններին, որոնք երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև,- հայտնում է Trend-ը:
Արդեն ավարտվել բանակցությունների 3 փուլ խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի և փոքրամասնության ղեկավար Դավիթ Բաքրաձեի միջև: Երկուսն էլ նշում են, որ չնայած դա երկարատև գործընթաց է՝ համաձայնեցված որոշում ընդունելու վստահություն կա:
«Ներկայումս բանակցություններ են ընթանում, և հենց որ առաջանա իմ մասնակցության անհրաժեշտությունը, ես պատրաստ եմ միանալ դրանց»,- Անկարայում լրագրողներին ասել է Իվանիշվիլին:
Նա «լավն» է անվանել Սաակաշվիլիի առաջարկը, որը, նրա խոսքերով, առաջարկել է չսահմանափակվել միայն նախագահի՝ կառավարությունն ու խորհրդարանը ցրելու իրավունքի սահմանափակմամբ, այլ ամբողջովին ներմուծել այն սահմանափակումները, որոնք նոր Սահմանադրությամբ ուժի մեջ կմտնեն 2013-ի հոկտեմբերի 1-ից՝ երկրի նոր նախագահի ընտրվելուց հետո:










































