Եվրոպա Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակներում «ԲԱՏԷ»-ն սեփական հարկի տակ ընդունել էր թուրքական «Ֆեներբահչե»-ին:
Խաղն անցավ հավասար պայքարում, չնայած խաղի 4-րդ րոպեից հյուրերը խաղում էին 10 հոգով: Կարմիր քարտ ստացավ Ռաուլ Մեյրելեշը:
Հայ հարձակվող Զավեն Բադոյանը այս խաղին հայտավորված էր, սակայն այդպես էլ դաշտ դուրս չեկավ՝ մնալով պահեստայինների նստարանին:
«ԲԱՏԷ» – «Ֆեներբահչե»՝ 0:0
Հեռացում՝ Մեյրելեշ, 4՛







































