Պահպանողական կուսակցության նախագահ՝ Միքայէլ Հայրապետեանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի և նրանց զինակիցների ձերբակալությունը ՀՀ իշխանությունների հերթական անհամարժեք արձագանքն է Հայաստանն իրավական, ազատ և ինքնիշխան երկիր տեսնելու երազանքին:
Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամները քաղկալանավորներ են, ինչպես պարոն Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները: Քաղկալանավոր ունեցող ցանկացած երկրի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է երկրի ազատագրումն այն վարչախմբից, որն իր ցածրակարգությամբ վտանգում է նրա լինելությունը»:







































