Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Լևոն Զուրաբյանը դիմել է Հովիկ Աբրահամյանին

Հայ Ազգային Կոնգրես Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

«Հարգելի պարոն վարչապետ,

Ինչպես գիտեք, «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ երկար ժամանակ զանգվածային բողոքի ցույցեր են անցկացնում` պահանջելով կառավարությունից լուծել երկու կարևորագույն հարց. «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և իրենց նկատմամբ կուտակված աշխատավարձի պարտքի հարցերը: Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ ես և պատգամավոր Արամ Մանուկյանը հանդիպել ենք ցուցարարների հետ և ծանոթացել ենք բարձրացված խնդիրներին, ինչի հիման վրա էլ այս նամակով դիմում եմ Ձեզ:

Հայտնի է, որ «Նաիրիտ»-ի գործարկման խնդիրը լուծելու նպատակով, ՀՀ Կառավարությունը և ԱՊՀ Միջպետական բանկը ժամանակին կնքել են երկու համաձայնագրեր: Առաջինը` 2005թվականի նոյեմբերի 10-ին`«2005-2012 թվականներին «Նաիրիտ»-ի արտադրության վերականգնման և վերազինման ծրագրի մասին» համաձայնագիրն է, որով բանկն ակտիվ ֆինանսական մասնակցություն պետք է ունենար գործարանի վերակառուցման գործում։ Երկրորդը` «2011-2019 թթ. «Նաիրիտ»-ի զարգացման և վերակառուցման» ծրագիրն է, որի իրականացման ներդրումները գնահատվել էին $512մլն ։Ընդորում, դրանից $366 միլիոն նախատեսված էր ուղղել քիմիական հսկայի արդիականացմանը, իսկ $146 միլիոնը պետք է ուղղվեր պարտքերի մարմանը, այդ թվում՝ ԱՊՀ Միջպետական բանկի $100 միլիոն պարտավորությունների վերաֆինանսավորմանը, $46 միլիոնն էլ՝ գործարանի ընթացիկ պարտքի վերաֆինանսավորմանը:

Վերոնշյալ ծրագրերի իրականացման ընթացքում,2006 թվականին«Նաիրիտ»-ըվաճառվել է բրիտանական`Վիրջինյան կղզիների օֆշորում գրանցված «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերությանը, որը40 միլիոն դոլարի դիմաց դարձել է «Նաիրիտի» 90% բաժնետերը: Կառավարության հետ կնքված պայմանագրի համաձայն, ընկերությունը «Նաիրիտ» գործարանում պարտավորվել էր ներդնել 120 միլիոն դոլար: Ներդրման առաջին մասը` 60 միլիոն դոլարը, պետք է կատարվեր մինչև 2009թվականի հունվարը և արտադրանքի ծավալը հասցվեր ամսական 25 հազար տոննայի, իսկ մնացյալ 60 միլիոն դոլարը`մինչև 2012-ի հունվարի 1-ը: Ըստ պայմանագրի, եթե մինչև 2009թվականի hունվարի 1-ը արտադրանքի քանակը չէր հասցվում 25հազար տոննայի, և ներդրումների քանակն այդ ծավալով չէր կատարվում, ապա «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»-ից գործարանի բաժնետոմսերը ենթակա էին վերադարձման:

«Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ»-ը,պայմանագրային պարտավորվորությունները կատարելու համար,«Նաիրիտ» գործարանի գրավով և ՀՀ կառավարության երաշխավորությամբ Միջպետական բանկից տարեկան 12,5%-ով, 5.5 տարի ժամկետով, 70 մլն դոլարի վարկ է վերցրել, որից 40 մլն դոլարը վճարել է գործարանի սեփականաշնորհման համար, իսկ մնացած գումարով որևէ ներդրում չի կատարել:Բացի դրանից, «Նաիրիտ» գործարանը ներգրավել է ևս 100 միլիոն դոլարի և 3.85 միլիարդ դրամի վարկեր: Հայտնի չէ ո՛չ առաջին վարկից 30 միլիոն. դոլարի, ո՛չ էլ` վարկերի երկրորդ խմբաքանակով ձեռք բերված գումարների ճակատագիրը:

Հայտնի է միայն, որ մի շարք աճպարարություններից հետո, 2012թվականի հունվարի դրությամբ,«Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերության բաժնետերերն են եղել «Դրեյթոն Ֆայնենս Լիմիթիդ» և «Լաթերոն Փրոփըրթիս Լիմիթիդ» ընկերությունները, որոնց միակ բաժնետերն էլ, իր հերթին, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն է, սակայն արդեն մոտ 130 միլիոն դոլարի վարկային բեռով: Այսինքն, ինչ-որ մարդիկ «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերության միջոցով, Հայաստանի կառավարության աջակցությամբ յուրացրել են մոտ 130 միլիոն դոլար, այնուհետև առքուվաճառքի տարատեսակ սխեմաների կիրառմամբ «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերության սեփականատեր, հետևաբար` գոյացած բոլոր պարտքերի համար պատասխանատվություն կրող են դարձրել «Նաիրիտ գործարան»-ը, իսկ իրենք բարեհաջող կերպով անհայտացել են ողջ պատմությունից:

Իսկ այսօր գործարանի վերագործարկման ծրագրերի արդյունքների մասին զեկուցելու փոխարեն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանըհայտնում է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտքը կազմում է մոտ 102 մլրդ դրամ, որից 6 մլրդ դրամը՝ աշխատավարձի գծով պարտքն է, 63 միլիարդը ՝ վարկային պարտավորություններ են, 20 միլիարդը՝ պարտք է Երևանի ՋԷԿ-ին, 8,5 միլիարդը՝ բյուջետային պարտք է, 1,4 միլիարդը՝ պարտք է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, իսկ 1,2 միլիարդը ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: Ավելին, 2015թվականիփետրվարի 6-ինառնվազն 1700 մարդկրճատվելէաշխատանքից՝ ՀՀաշխատանքայինօրենսգրքի 130 հոդվածի 2-րդկետիիմպերատիվայն պահանջի խախտմամբ, ըստ որի. «Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարները…»:

Փաստորեն,տարիներշարունակՀՀԿառավարությունըչիապահովել իր իսկ կնքած համաձայնագրերի կատարումը և «Նաիրիտ» ՓԲԸ-ինորմալգործունեությունը, որևէ քայլ չի ձեռնարկել պայմանագրային պարտավորությունները խախտած «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար, թույլ է տվել հսկայական գումարներին հասնող յուրացում, որոնք ըստ էության ձևակերպվել են որպես «Նաիրիտ» ՓԲԸ-ի վարկային «պարտքեր»:

Մեզ հետաքրքրում են հետևյալ հարցերի պատասխանները.

1. Ինչո՞ ւ այս ակնհայտ չարաշահման համար կառավարությունը որևէ մեկին չի ենթարկում պատասխանատվության, մասնավորապես` չի դիմում գլխավոր դատախազությանը` գործը քննելու համար, ինչը թույլ կտար հայտնաբերելու յուրացումների իրական պատասխանատուներին և նրանցից դատական կարգով գանձել գողացված գումարները

2. Ինչո՞ւ կառավարությունը, որի գործողությունների հետևանքով տեղի է ունեցել յուրացում և «Նաիրիտ» գործարանը կուտակել է հսկայական պարտքեր, առաջնային կարգով չի կատարում աշխատակիցներիաշխատավարձիվճարման իր պարտավորությունը: Ե՞րբ են վերջապես վճարվելու աշխատավարձի գծով պարտքերը:

3. Ինչո՞ւ օֆշորային գոտում գրանցված կասկածելի կազմակերպությանը, որն ուներ ընդամենը 20 հազար ֆունտ ստերլինգի չափով կապիտալ, տրվեց «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը, ինչի արդյունքում էլ այդ կազմակերպությունը`գրավադրելով «Նաիրիտ» գործարանը` կառավարության երաշխիքով կարողացավ վերցնել 70 միլիոն դոլարի վարկ, որից յուրացվել է 30 միլիոն դոլարը:

4. Ո՞վ է ներկայումս ընկերության իրական սեփականատերը:

5. Ինչո՞ւ կառավարությունը չի կատարել «Նաիրիտ» գործարանի զարգացման և վերակառուցման նախկին ծրագրերը և արդյո՞ք կառավարությունն ունի գործարանի վերագործարկման որևէ ծրագիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում