Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին տեղն է զբաղեցրել Time-ի ընթերցողների վարկածով մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային ցուցակում: Երկուշաբթի օրը պարբերականը հրապարակել է Time-100 քվեարկության պաշտոնական արդյունքները:
Ամսագրի կայքում նշվում է, որ ընթերցողներին առաջարկվել է իրենց ընտրությունը կատարել՝ ելնելով նրանից, թե անցած տարի այս կամ այն մարդը որքանով է «փոխել աշխարհը դեպի լավը կամ վատը»: Խմբագրության վարկածով ցուցակը կհրապարակվի ապրիլի 16-ին:
Ռուսաստանի նախագահը վարկանիշային ցուցակը գլխավորել է ձայների 6.95%-ով: Փոքր տարբերությամբ երկրորդ տեղում է հարավկորեացի էստրադային աստղ Լի Չհե Ռինը՝ առավել հայտնի որպես CL:
Երրորդ տեղում երգչուհի Լեդի Գագան է, չորրորդում՝ երգչուհի Ռիհաննան, հինգերորդում՝ երգչուհի Թեյլոր Սվիֆթը: Նրանց աջակցել է հարցման մասնակիցների 2.6%-ը, 1.9%-ը և 1.8%-ը համապատասխանաբար:
Ցուցակի վեցերորդ տեղում դերասանուհի Էմմա Ուոթսոնն է (1.8%), յոթերորդում՝ Դալայ-լաման (1.7%), ութերորդում՝ պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը (1.6%), իններորդում՝ երգչուհի Բեյոնսեն (1.5%), տասներորդում՝ Ֆրանցիսկոս պապը (1.5%):









































