«Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջատար Ուեյն Ռունին իր ակումբակիցներին կոչ է արել կենտրոնանալ և լավ անցկացնել ընթացիկ մրցաշրջանի վերջնամասը:
«Մեզ հանդիպումներ են սպասվում «Չելսի»-ի, «Էվերթոն»-ի և «Արսենալ»-ի դեմ: Դա նշանակում է, որ մենք դեռ բարդ հանդիպումներ ենք անցկացնելու:
Պետք է վստահ գործել: Վստահ եմ, որ մենք կարող ենք վաստակել միավորների առավելագույն քանակը»,- «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռունիի խոսքերը:







































