«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին չի բացառում, որ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին կարող է գլխավորել «ռոսսոներիներ»-ին նաև առաջիկա մրցաշրջանում:
«Ինձագին պայմանագիր ունի, որն ուժի մեջ է ևս մեկ մրցաշրջան: Նա շարունակում է զբաղեցնել «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
Վստահ եմ, որ նա կշարունակի գլխավորել մեր թիմը, եթե ընթացիկ մրցաշրջանի վերջնամասը լավ ընթացք ունենա մեզ համար»,- Football Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքերը:










































