Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը մտադիր է երկրում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ջոզեֆ Դանֆորդից բացատրություն պահանջել ավիահարձակման համար, որի հետևանքով զոհվել է 10 մարդ:
Դանֆորդն իր անձնական ցավակցություններն է հայտնել զոհերի ընտանիքներին:
Դաշինքի ներկայացուցիչները նշել են, որ սկսվել է հետաքննություն։ Ավիահարձակման զոհերը հիմնականում կանայք և երեխաներ են:
Միջադեպից մի քանի ժամ առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր 2014 թ. սկզբին Աֆղանստանից զորքի դուրս բերման մասին: Ըստ նրա՝ արդեն հաջորդ տարվա սկզբին աֆղանական բազաները կլքեն 34 հազար ամերիկյան զինծառայողներ:









































