Լոնդոնի Սուրբ Մարիամի հոսպիտալի Lindo Wing մասնավոր համալիրը սահմանափակել է կայանումը՝ գրում է The Daily Mirror-ը: Թերթը նշում է, որ հենց այդ հիվանդանոցում է մտադիր ծննդաբերել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը:
«Թագավորական երեխայի» լույս աշխարհ գալուն պատրաստությունը սկսվում է այսօր՝ ծննդատան մոտ կայանման սահմանափակումից՝ ասվում է հոդվածում: Պարբերականը նշում է, որ Միդլթոնը պետք է ծննդաբերի 2 շաբաթից քիչ ժամանակ անց, և հոսպիտալն արդեն պատրաստվում է աժիոտաժին: Այս շաբաթ ավելի ուշ ծրագրվում է հիվանդանոցի մոտ լուսանկարիչների, թղթակիցների և նկարահանող խմբերի համար տեղեր առանձնացնել:











































