Wednesday, 01 07 2026
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Քարդաշյանի այցը բավարար չէ տուրիզմի զարգացման համար, պետք է դրամն արժեզրկել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Arrow Global Ltd ներդրումային ընկերության (ներդրումներ արտաքին շուկայում) տնօրեն  Սամսոն Ավետյանը։

Պարոն Ավետյան, Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի՝ Հայաստան այցը կարծես թե բավական հաջողված գովազդային ծրագիր էր Հայաստանի համար: Միջազգային մամուլը նրանց հետ միասին անդրադարձավ նաև Հայաստանին ու մեր երկրի զբոսաշրջային այն վայրերին, որտեղ Քարդաշյաններն այցելել էին, ինչպես նաև՝ Հայաստանին հատուկ շատ երևույթներին: Ձեր կարծիքով՝ եթե դա հանդիսանա դեպի մեր երկիր զբոսաշրջիկների հոսքի ավելացման ազդակ, Հայաստանը պատրա՞ստ  այն ընդունել:

– Կարծում եմ՝ վերջին տարիներին բավականին ավելացել է հյուրանոցների քանակը: Եվ տուրիզմը կարող է շատ դրական դեր ունենալ մեր տնտեսության համար: Քիմի այցն էլ, իհարկե, կօժանդակի դրան:

Իսկ տուրիզմի ոլորտում սպասարկման ոլորտն ու գները չե՞ն հիասթափեցնի զբոսաշրջիկներին: Չէ՞ որ վերջերս Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկները դժգոհել էին, որ մեր երկրում ամեն ինչ շատ թանկ է:

– Իհարկե, զբոսաշրջիկն իր հետ որոշակի արտարժույթ է բերում: Բայց մեր դրամը բավականին ամուր է: Օրինակ՝ ռուսական ռուբլին 20-30 տոկոսով արժեզրկվել է դրամի նկատմամբ, Վրաստանի լարին նույնպես արժեզրկվել է: Այսինքն՝ տարադրամի փոխարժեքն էլ այդ գործում բավականին մեծ դեր է խաղում: Կարծում եմ՝ հայկական դրամը բավականին ուժեղ է մնացել՝ այն դեպքում, երբ մեր մրցակիցների արժույթներն ավելի են արժեզրկվել: Այս հանգամանքը զբոսաշրջիկի համար բացասական գործոն է, նրանց ծախսելու կարողությունները քչանում են:

– Չե՞ք կարծում, որ երկիրը արտաքին աշխարհում ներկայացնելուց բացի՝ պետք է նաև ներսում որոշակի դրական փոփոխություններ կատարել, որ այդ PR-ակցիան արդյունավետ լինի:

– Ոլորտը բարելավելու հետ կապված ծրագրեր կան, բայց գներն, իհարկե, մեզ մոտ թանկ են: Թանկ գներ կարող է ունենալ Շվեյցարիայի նման երկիրը, որտեղ շատ բարձր որակի ծառայություններ են մատուցվում: Մենք շատ հեռու ենք այդ մակարդակից: Մեր երկրում տուրիզմի ոլորտը կարող է շատ մեծ աշխատատեղեր ստեղծել: Այդ ոլորտը կարող է նույնիսկ արդյունաբերությունից ավելի շատ աշխատատեղեր ստեղծել ու մեծ եկամուտներ ապահովել: Շատ գործիքներ կան, որոնցով դու կարող ես ազդել տուրիզմի զարգացման վրա: PR-ը շատ լավ բան է, ու կարծում եմ, որ մասնավոր համակարգը երբ տեսնի, որ Հայաստանում նման ակցիաներով խրախուսում են ոլորտի զարգացմանը, կսկսի ներդրումներ կատարել: Բայց կարծում եմ, որ այդ հարցում արժույթի դերը նույնպես շատ կարևոր է:

e35c96fe0c79b70b179f32da6bcdbafc

Պարոն Ավետյան, անցած շաբաթ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, թե Ասիական զարգացման բանկի հետ միասին նախապատրաստում են անցկացնել ներդրումային ֆորում: Նման մի ֆորում է նախաձեռնել նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այդ միջոցառումներից:

– Ներդրումները ֆորումներ կազմակերպելով չեն գալիս: Ներդրումը գալիս է, երբ մարդիկ դրսից տեսնում են, որ երկրում, իսկապես, գործարարությամբ զբաղվելու, հատկապես արտահանելու համար հարթակ կա: Ներդրողը մեծ շուկայի ակնկալիքներ է ունենում: Իսկ եթե շուկան կամ սպառումը ցածր է, այն չի կարող գրավիչ լինել ներդրումների համար: 2,5-3 մլն բնակչություն ունեցող երկրում սպառումը չի կարող շատ լինել, պետք է մեզ օգտագործեն որպես հարթակ, ինչպես անում են Էստոնիան, Իռլանդիան, Սինգապուրը և այլ փոքր երկրներ: Փոքր երկրներում սովորաբար ներդրումներ արվում են արտահանման նպատակով: Արտահանման համար է պետք նպաստավոր պայմաններ ստեղծել: Բայց եթե քո արժույթը բարձր է, դու չես կարող մրցունակ լինել: Անգամ եթե գյուղատնտեսության մեջ է ներդրում կատարվում, պետք է հասկանալ, թե հատկապես որ ճյուղն է մրցունակ: Մենք շատ թանկ երկիր ենք, իսկ անցած տարվա նոյեմբերից՝ դրամի կտրուկ արժեզրկումից հետո, շատ երկրների համեմատ էլ ավելի ենք թանկացել: Պետք է դանդաղ իջեցնել մեր արժույթի գինը և ոչ թե միանգամից՝ շոկային վիճակ առաջացնելով, ինչպես տեղի ունեցավ անցած տարեվերջին կամ 2009թ. գարնանը: Եթե կարողանաս դրամը դանդաղորեն արժեզրկել, քո գործարարները կկարողանան ներկրումից աստիճանաբար անցնել արտահանման: Եվ եթե տնտեսությունը ծախսերի առումով մրցունակ լինի, շատ ավելի ներդրումներ կգան երկիր:

– Փաստորեն՝ թե զբոսաշրջիկների և թե ներդրումներ ներգրավելու դեպքում կարևոր է էժան արժույթը:

– Այո, բայց պետք է դրամը դանդաղ արժեզրկել, որովհետև շոկային արժեզրկումը վատ է անդրադառնում տնտեսության վրա: Մենք չենք կարող դրսից մեծ վարկեր վերցնել, որպեսզի փոխարժեքը պահենք, ինչպես վերջին եվրոբոնդերի դեպքում էր: Եվ այդ շոկերը տեղի են ունենալու, ինչպես տեղի ունեցան նոյեմբերին: Մենք հայտնվել ենք փակ օղակում, որտեղ տնտեսությունը չի զարգանում, մյուս կողմից էլ՝ մեծ պարտքեր ենք կուտակում: Մենք գազ և նավթ չունենք, դա ձեռք բերելու համար մենք կամ վարկ պետք է վերցնենք, կամ աշխատուժ արտահանենք: Բայց դա կայուն միջոց չէ և չի կարող երկարաժամկետ ազդեցությու ունենալ: Դա մի օր կանգնելու է, ինչպես եղավ Հունաստանում, Պորտուգալիայում և այլուր: Մյուս կողմից էլ՝ երբ դու մեծ չափերի վարկեր ես վերցնում, ոչ թե դու ես քո երկիրը կառավարում, այլ վարկատուն:

df07775e1f6d4cf7cc3d2c2706f84682

Այդ դեպքում, Ձեր կարծիքով, այսօր որքա՞ն է դոլարի օբյեկտիվ գինը:

– Այնքան դա չէ կարևորը, որքան, կրկնում եմ, դրամի դանդաղորեն արժեզրկումը՝ առնվազն 20 տոկոսով: Պետք է դրամը համեմատել նաև մեր առևտրային գործընկերների, օրինակ՝ Ռուսաստանի, Եվրոպայի արժույթների գնի հետ: Եթե ՌԴ-ի արժույթը արժեզրկվում է, պետք է համարժեք արժեզրկվի նաև դրամը, այլ ոչ թե արհեստականորեն բարձր փոխարժեքի պահել:

Վերջին օրերին ռուսական ռուբլին սկսել է դանդաղորեն արժևորվել: Ձեր կարծիքով՝ ինչի՞ հետևանք է դա:

– Նախ՝ ես կարծում եմ, որ շատերն իրենց վստահությունը կորցրին ՌԴ-ի վրա սահմանված պատժամիջոցների նկատմամբ: Կարծում եմ նաև՝ վերջին շրջանում ռուբլին այնքան էր արժեզրկվել, որ պետք էր որոշ չափով արժևորել: Չեմ կարող ասել, թե արժևորումը մինչև ուր կհասնի, բայց որպեսզի ռուբլին արժևորվի, պետք է նավթի գինը շարունակի բարձրանալ, կամ տնտեսությունը պետք է ավելի մրցունակ դառնա, ինչը դեռ չի նկատվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում