Tuesday, 30 06 2026
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան

Ավերակների թագավորը

Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: Մեկ տարի անց Հայաստանի Հանրապետությունում լիովին այլ իրավիճակ է, քան այն ժամանակ, սակայն այդ իրավիճակի փոփոխության, ընդ որում՝ 180 աստիճանի փոփոխության հարցում Հովիկ Աբրահամյանը մեծ հաշվով որևէ դերակատարում չունի, և այդ փոփոխությունն էլ, ըստ էության, այն փոփոխությունը չէ, որ Հայաստանում ակնկալվում է որևէ վարչապետից:

Վարչապետից Հայաստանում ակնկալվում է սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխություն, փոփոխություն տնտեսության ցուցանիշներում, փոփոխություն մարդկանց կյանքում, գործարար միջավայրի ակտիվացում, ներդրումային գրավչության աճ, ներդրումներ, փոքր ու միջին բիզնեսի զարգացում: Այս ամենի համար անհրաժեշտ քայլերն էլ, իհարկե, պարզ են վաղուց, քանի որ սրանց մասին շատ է խոսվել: Սակայն Հովիկ Աբրահամյանի վարչապետությունից մեկ տարի անց այս ամենում ոչ միայն փոփոխություններ չկան, այլև իրավիճակը, ըստ էության, լիովին հետընթաց է արձանագրել:

Այսպիսով, Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը պետական, հասարակական իմաստով լրիվ տապալվել է, նա՝ որպես վարչապետ, տապալված գործիչ է: Այն, ինչ փոխվել է նրա վարչապետության մեկ տարում, վերաբերում է ներիշխանական համակարգին, ներքաղաքական կյանքին: Աբրահամյանը մեկ տարի առաջ վարչապետ նշանակվեց ոչիշխանական բևեռի ակտիվության պայմաններում, այդ բևեռի անմիջական աջակցությամբ: Մինչև ընթացիկ տարվա փետրվար, երբ Սերժ Սարգսյանը, ըստ էության, ցրեց Հովիկ Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանի գլխավորած բևեռը, ոչիշխանական ուժերը հանդիսանում էին Հովիկ Աբրահամյանի կառավարության ամենաակտիվ և հետևողական աջակիցներն ու պահապանները, յուրօրինակ վահանը: Փետրվարից հետո իրավիճակը կտրուկ է փոխվել: Եվ խնդիրը միայն ոչիշխանական բևեռի, այսինքն՝ Աբրահամյանի համար պաշտպանիչ վահանի բացակայությունը չէ:

Սերժ Սարգսյանը Աբրահամյանին ստիպեց մասնակցել Գագիկ Ծառուկյանի քաղաքական ոչնչացման գործին՝ ըստ էության, համակարգի առաջ նրան դնելով բարոյահոգեբանական առումով շատ ծանր դրության մեջ, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանի վրա թողեց ոչիշխանական բևեռի, այսպես ասած, ավերակների տնօրինման պատասխանատվությունը: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը, որ ցանկանում էր ոչիշխանական բևեռի միջոցով հասնել իշխանության ամենավերին կետին՝ նախագահական պաշտոնին կամ, այսպես ասած, «թագավորությանը», այսօր ստիպված է, ըստ էության, «թագավորել ավերակների» վրա:

Այսպիսով՝ ավերակ տնտեսությունում և քաղաքական ավերակներ. ահա Հովիկ Աբրահամյանի վարչապետական պաշտոնավարման մեկ տարվա արդյունքը: Եվ եթե քաղաքական ավերակների առումով ինչ-որ տեղ իրավիճակը ողջունելի է, եթե նկատի ունենանք, որ խոսքը քրեաօլիգարխիկ համակարգի մասին է, որի պարագայում քաղաքականությունը ընդամենը դեկլարատիվ շղարշ է, ապա տնտեսության տեսանկյունից Հովիկ Աբրահամյանի վարչապետական պաշտոնավարումն ակնհայտորեն կորստաբեր է Հայաստանի համար ամեն մի հաջորդ օրվա տեսանկյունից:

Եվ այս տեսանկյունից, Հովիկ Աբրահամյանն իր վարչապետական գործունեության ընթացքում կարող է հասցնել մինչև «հոբելյանական» օրվա ավարտ, այնուամենայնիվ պրակտիկ կարևոր քայլ կատարել Հայաստանի տնտեսության բարելավման ուղղությամբ. հրաժարական ներկայացնել վարչապետի պաշտոնից: Թեև, իհարկե, սա կլինի իր կողմից հասանելիքը, որովհետև, ինչպես փորձն է ցույց տվել, բացարձակապես պակաս նշանակություն չունի, թե ով է նշանակվելու նրա փոխարեն: Սակայն գոնե իրենից հասանելիք քայլը Հովիկ Աբրահամյանը կարող է անել՝ մեկ տարվա ըստ էության անգործության ֆոնին: Թեև այս անգործությունն էլ հարաբերական է, քանի որ օլիգարխիկ համակարգի պահպանման առումով Հովիկ Աբրահամյանը անցնող տարում էլ հսկա գործ արել է:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում