Ու նորից Մըրայա Քերին քննադատության է ենթարկվել հասարակության կողմից: Աստղին բազմիցս քննադատել են, որ ստուդիական լուսանկարներում ու կյանքում նա միանգամայն այլ տեսք ունի:
Ահա, նրա նոր՝ #1 To Infinity ալբոմի շապիկին միանգամից հնարավոր չէ նկատել երգչուհուն. լուսանկարի վրա ակնհայտորեն աշխատել են ֆոտոշոփի վարպետները, ոինչի շնորհիվ երգչուհին նիհարել է մի քանի չափով ու երիտասարդացել տասնյակ տարով, գրում է Daily Mail-ը:
Հոդվածագիրը տարակուսում է, թե ինչու Մըրայան, որը, «ինչպես իր տարիքի կանայք, վերջին շրջանում գիրացել է», շապիկին ավելի շատ թոփ մոդելի տեսք ունի, քան իրեն է նման:

















































