eBay առցանց ռիթեյլերում աճուրդի է դրվել Երևանի Կարապի լճի ջրից, որի մեջ երեկ համերգի ժամանակ ցատկել էր Քանյե Ուեսթը:
Լոտը տեղադրվել է ապրիլի 13-ին՝ 10 դոլար նախնական արժեքով (հեղուկի ծավալը չի նշվում): Նյութը գրելու պահին «սուրբ» ջուրը գնելու ցանկություն հատնել էր երկու օգտատեր:
Ջուրն աճուրդի է հանել us2015-arevs անունով օգտատերը: Նկարագրության մեջ նշվում է, որ լոտը գնումից հետո փոխանակման կամ վերադարձի ենթակա չէ:
Հիշեցնենք, երեկ Կարապի լճում տեղի ունեցած անվճար համերգից հետո Քանյե Ուեսթը ցատկեց ջրի մեջ, իսկ նրա ետևից՝ բազմաթիվ երկրպագուներ:










































