Երեկ տեղի է ունեցել 24-րդ ամենամյա MTV Movie Awards մրցանակաբաշխությունը: Բազմաթիվ հյուրերը ավանդույթի համաձայն հավաքվել էին Լոս Անջելեսի Nokia Theatre-ում, գրում է Elle-ն:
Ի տարբերություն «Օսկարի» ու «Ոսկե գլոբուսի»՝ անվանակարգերն այստեղ առավել կրեատիվ էին՝ «Լավագույն չարագործ» (Մերիլ Սթրիփ), «Լավագույն համբույր» (Շեյլի Վուդլի ու Էնսել Էլգորթ), «Լավագույն վախ» (Ջեյ Լո), «Առանց վերնաշապիկի լավագույն հայտնություն» (Զակ Էֆրոն) և այլք:
MTV Movie Awards 2015-ում տեղ էին գտել նաև ավանդական անվանակարգերը: «Տարվա լավագուին ֆիլմ» է ճանաչվել «Մեղավոր են աստղերը» ֆիլմը: Ռոբերտ Դաունի-Կրտսերը ստացել է մրցանակաբաշխության հատուկ մրցանակը՝ «Սերունդների գնահատանք»:
Դիտելով, թե ինչ էր տեղի ունենում կարմիր գորգի վրա, պակաս զվարճալի չէր նաև հետևել արարողության հյուրերին, որոնք զգեստներ ընտրելիս ցուցաբերել էին ֆանտազիա՝ օգտվելով դրես կոդի բացակայությունից:
Հյուրերի թվում են եղել Սկառլետ Յոհանսոնը, Կարա Դելևինը, Սոֆիա Վերգարան, Հեյլի Սթենֆիլդը և ուրիշներ:























































