Friday, 26 06 2026
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՀԱԿ խմբակցությունը հերթական պառակտման շեմին

ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը, որն առանց այն էլ միատարր չէ, կանգնած է հերթական պառակտման եզրին: Այս անգամ խմբակցության ներսում տարաձայնությունների պատճառ է դարձել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ խորհրդարանի կողմից հայտարարությունն ընդունելու նախագիծը: Այդ տարաձայնությունների հրապարակային դրսևորումը տեղի կունենա ԱԺ արտահերթ նստաշրջանում, որը պետք է հրավիրվի մինչև ապրիլի 24-ը հայտարարությունը քվեարկությամբ ընդունելու համար:

Հինգշաբթի օրը ելույթ ունենալով՝ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը հատուկ ընդգծեց, որ ինքն արտահայտում է ՀԱԿ կուսակցության դիրքորոշումը: Զուրաբյանի ելույթը վերաբերում էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով խորհրդարանական հինգ խմբակցությունների համատեղ հայտարարություն ընդունելու նախաձեռնությանը: ՀԱԿ-ը դեմ է նման հայտարարություն ընդունելու գաղափարին և պատրաստվում է բոյկոտել այդ քվեարկությունը: ՀԱԿ խմբակցության նախագահն իրենց դիրքորոշումը բացատրում էր հայտարարության մեջ Համահայկական հռչակագրին արված հղումով, իսկ վերջինում էլ կան դրույթներ հայ ժողովրդի՝ Թուրքիայից ունեցած հողային պահանջների մասին:

ՀԱԿ խմբակցության անդամ երկու պատգամավորներ՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը և Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, մտադիր են ոչ միայն մասնակցել արտահերթ նստաշրջանին, այլ կողմ քվեարկել այդ հայտարարության ընդունմանը: Ամենայն հավանականությամբ նրանք տեղյակ են պահել ՀԱԿ խմբակցության ղեկավարին իրենց դիրքորոշման մասին, ինչի պատճառով էլ Զուրաբյանը ստիպված է եղել հայտարարություն տարածել միայն ՀԱԿ խմբակցության անունից:

Լյուդմիլա Սարգսյանի դեպքում ամեն ինչ պարզ է. ՍԴՀԿ-ի գաղափարախոսությունը հիմնված է Պահանջատիրության վրա: Այս կուսակցությունն իր գաղափարախոսությամբ գրեթե չի տարբերվում ՀՅԴ-ից և Սփյուռքում հետապնդում է Հայ դատը նույն հետևողականությամբ, ինչպես ՀՅԴ-ն: Սարգսյանը չի կարող բոյկոտել մի հայտարարություն, որը համահունչ է սեփական կուսակցության գաղափարախոսությանը: Ինչ վերաբերում է Ստեփան Դեմիրճյանին, ապա ՀԺԿ-ն հայդատական կուսակցություն չէ, և երբեք հայտնի չի եղել Պահանջատիրության կամ Թուրքիայից հողային ու նյութական փոխհատուցում պահանջելու մասին հայտարարություններով: Սակայն Ստեփան Դեմիրճյանը հասկանում է, որ հիմա ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, որի պայմաններում ինքը չի կարող դրսևորվել որպես ՀԱԿ-ի կցորդ, և իր վարքագծով պետք է ընդգծի ինքնուրույնությունը:

Հայտնի է, որ Ստեփան Դեմիրճյանը ժամանակին ընդունել էր Գագիկ Ծառուկյանի հրավերը՝ մասնակցելու փետրվարի 5-ին նրա կողմից հրավիրված համաժողովին: Բայց վերջին պահին Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց համոզել Դեմիրճյանին, որ ընդունելով Ծառուկյանի հրավերը՝ ինքը ոչ միայն վիրավորում է Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ գնում և միանում է Ծառուկյանի հավաքած խառնամբոխին՝ դրանով կորցնելով իր կարևորությունը և ազդեցությունը: Մինչդեռ եթե Դեմիրճյանը միանար Ծառուկյանի բոյկոտին, ապա դրանով կընդգծեր իր կարևորությունը: Այն ժամանակ դա Տեր-Պետրոսյանի մոտ ստացվեց, և Ստեփան Դեմիրճյանը ստիպված եղավ համաժողովի կազմակերպիչներից ներողություն խնդրել, որ ստիպված է փոխել իր որոշումը և չի մասնակցելու խորհրդաժողովին: Հնարավոր է, որ այս անգամ ևս ՀԱԿ նախագահը փորձել է համոզել Ստեփան Դեմիրճյանին միանալ իրենց բոյկոտին, սակայն այս իրավիճակում Դեմիրճյանը հաշվել է, որ սա արդեն չափազանց է, և ինքը պետք է ցույց տա, որ կարող է դրսևորել ՀԱԿ-ից տարբերվող դիրքորոշում:

Դեմիրճյանի քայլը կարող է շոյել իշխանությունների ինքնասիրությունը, ովքեր կցանկանան, որ հայտարարությունն ընդունվի հնարավորինս մեծ կոնսենսուսի պայմաններում: Գուցե Դեմիրճյանը ևս ուզում է, որ իր քվեարկությունը դիտվի որպես իշխանություններին ընդառաջ կատարված քայլ: Դեմիրճյանը բոլորի նման ցանկանում է հայտնվել 2017 թ. խորհրդարանում և կարող է մտածել, որ դրա համար չէր խանգարի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը:

Ինչպես տեսնում ենք, ՀԱԿ 7-հոգանոց խմբակցությունում ՀԱԿ կուսակցության անդամները հայտնվել են փոքրամասնության կարգավիճակում: Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը վաղուց չեն մասնակցում խմբակցության նիստերին և ինքնուրույն են որոշում, թե որ օրենքի նախագծին ինչպես քվեարկել, և ավելի հաճախ նրանց դիրքորոշումները չեն համընկնում խմբակցության դիրքորոշման հետ: Հիմա արդեն խմբակցության դիրքորոշումից տարբեր քվեարկություն կարող են անել նաև Ստեփան Դեմիրճյանը և Լյուդմիլա Սարգսյանը: Բայց, իհարկե, մեղադրել Լևոն Տեր-Պետրոսյանին, որ նա սխալ ընտրություն էր կատարել խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը կազմելիս, այնքան էլ ճիշտ չի լինի, քանի որ նման կամ ավելի վատ վիճակում են «Ժառանգություն» և ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունները: Ինչ կարող ես անել, հայերը չեն սիրում ընդդիմությունում լինել, նրանց ավելի շատ հրապուրում է իշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում