«Շատ իզուր է`շատերին թվում, որ Սովետից դուրս ենք պրծել, քանի դեռ մեր ղեկավարների ուղեղները սովետական են: Նրանք չեն կարող սոցիալիզմ դառնալ, քանի որ էն գլխից էլ գռփող են եղել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուբեն Հախվերդյանը:
Հայաստանում տիրող իրավիճակի, միասնության պակասի պատճառը, ըստ Հախվերդյանի, այն է,որ նախագահը նշանակվում է Ռուսաստանի կողմից: Հախվերդյանն ասաց. «Մեր ղեկավարները բոլորն էլ լսում են, թե ռուս ձյաձյան ինչ կասի վերևից: Հայաստանի համար պատերազմը չի ավարտվել, այն դեռ շարունակվում է: Մեր միջի թշնամին ավելի սարսափելի ա, քան թուրքը, որովհետև թուրքը գիտես, որ քո ափաշքյարա թշնամին ա, բայց սրանք մեզի թիկունքից են խփում: Մեզ վախացնում են, որ եթե հանկարծ դուք պահանջեցիք պրեզիդենտի հրաժարականը և այլն, էդ ժամանակ կարող ա ադրբեջնացիները պատերազմ սկսեն: Եվ դրանից օգտվելով` մեր իշխանավորները լավ էլ կլպում են ժողովրդին, ավելի են մեծացնում իրանց գերշահույթները»:







































