Playboy-ի գերմանական ամսագիրն իր երկրպագուներին ուրախացրել է գերմանացի երեք հայտնի դահուկորդուհիների մերկ լուսանկարներով, որոնց իդեալական մարմնամասերը սովորաբար կողմնակի աչքից ծածկված են ձմեռային մարզահագուստով: Ամսագիրը ձմեռային գեղեցկուհիներին նվիրել է ամբողջ 15 էջ:
Ինչպես հաղորդում է Die Welt ամսագիրը՝ ֆոտոշարքին մասնակցել են դահուկացատկորդ Մելանի Ֆեյսթը, դահուկորդուհի Սաբրինա Վեյլհարտերը և սնոուբորդիստ Իզաբելա Լաբեքը:
Խոսելով նկարահանմանը մասնակցելու իրենց նպատակների մասին՝ Իզաբելա Լաբեքը նշել է, որ դա միակ հնարավորությունն էր երկրպագուներին ներկայանալու իր ողջ հմայքով՝ առանց սնոուբորդից ծովափնյա վոլեյբոլի անցնելու:
Մարզուհիների համար անըմբռնելի է, թե ինչու մարդիկ չեն ամաչում ցուցադրել գեղեցիկ դեմքը, սակայն գեղեցիկ մարմինը ցուցադրելուց խուսափում են:










































