ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի բնակիչ, դերասան, ռեժիսոր Ռոման Աթվուդը, որը զբաղվում է փողոցային կատակների ու խաղարկումների նկարահանումներով, YouTube-ի իր օգտահաշիվը համալրել է նոր տեսանյութով: Նա ընկերոջ հետ փողոցում անցորդներին սկսել է հարվածել «ձնագնդիներով», որոնք, սակայն, չեն դիպել հարվածից խուսափող մարդկանց, քանի որ իրականում եղել են սպիտակ, փոքր փուչիկներ, որոնց ուղղությունը քամին թեքել է:
Ի դեպ, նրա ընկերախումբն առաջիններից է, որն արձագանքել է Harlem Shake համացանցային մեմին: Նրանք հանդես են եկել սեփական կատարմամբ՝ նավահանգստում, փողոցում, ռեստորանում, մարզասրահում, խանութում:










































