Շվեդիայից և ԱՄՆ-ից գիտնականների մի խումբ հաստատել է բացառապես Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում ապրող բուերի նոր տեսակի հայտնաբերումը:
Այս տեսակը ստացել է լատիներեն Otus jolandae անվանումը, սակայն մասնագետները նրան Ռինջանի բու են կոչում՝ ի պատիվ կղզու համանուն հրաբուխի:
Արտաքնապես նա նման է շրջակայքում տարածված կախարդական բուին, որը ոսկեգույն աչքեր և սպիտակ-շագանակագույն փետուրներ ունի։ Սակայն Ռինջանի բուն գեղեցիկ վոկալ տվյալներ է ցուցաբերել, քանի որ էնդեմիկ կենդանին մաքուր հնչող ձայն է արտաբերում:
Ի սկզբանե գիտնականները նկարագրել են նոր տեսակը գրեթե 10 տարի առաջ, սակայն բացառիկ տեսակի հայտնաբերման մասին հաղորդվել է մանրակրկիտ հետազոտությունից հետո:








































