Wednesday, 01 07 2026
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Ոչ մի խոսք Մարտի մեկի մասին. զոհերի հարազատները վրդովված են Գևորգ Կոստանյանի տարեկան զեկույցից

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը օրեր առաջ Ազգային ժողովին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի գործունեության մասին 2014 թվականի տարեկան զեկույցը:

Ուշագրավ է, որ չնայած 2008 թվականի մարտիմեկյան ոճրագործությունների զոհերի հարազատներին տված «տղամարդավարի» խոստումներին՝ Գևորգ Կոստանյանը գեթ մեկ հիշատակում չի արել Մարտի մեկի վերաբերյալ:

Այս հանգամանքն արդարացիորեն հարուցել է Մարտի մեկի զոհերի հարազատների դժգոհությունը, ու պետական համակարգի կողմից այս գործը փակելու և ոչ մի դեպքում բացահայտման ուղղությամբ քայլ չանելու հերթական ապացույցն է:

Մարտի մեկի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը՝ տիկին Ջեմմա Վարդանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ներկա է եղել Գևորգ Կոստանյանի հետ հանդիպմանը, բայց խիստ դժգոհություն ունի, որ տված խոստումներից հետո դատախազության տարեկան զեկույցում ոչ մի հիշատակում չկա գործի վերաբերյալ:

«Նշանակում է ոչ մի բան էլ չեն անում, ուրիշ ոչ մի բան ասել չեմ կարող: Ոչ մի լավ բան էլ չեմ սպասում»,- ընդգծեց Ջեմմա Վարդանյանը՝ հավելելով, որ դատախազի հետ հանդիպման այլ հրավերներ էլ կան, բայց չգիտի, թե երբ և արդյո՞ք իմաստ ունի նորից գնալ ու հանդիպել, խոստումներ լսել ու որևէ առաջընթաց գործում չարձանագրել:

Կոստանյանը ոճրագործության զոհերի հարազատներին ասել էր, թե երկու ամսվա ընթացքում նրանք կզգան գործի մեջ էական տեղաշարժ, կտեսնեն, որ սայլը տեղից շարժվել է, մինչդեռ ինչպես հետագա զարգացումները ցույց տվեցին՝ այս գործը Կոստանյանը ևս կոծկելու միտում ունի կամ էլ վերադասներից որևէ քայլ չանելու խիստ հրահանգ է ստացել:

Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի խոսքերով՝ այս ընթացքում գործի հետ կապված միակ փոփոխությունը եղել է Մարտի մեկի գործը հետաքննող քննիչի փոփոխությունը: Վերջինիս այս ընթացքում միայն հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն, հարցեր ուղղել, որի ժամանակ էլ Քլոյանը պարզել է, որ գործը հետաքննում է բոլորովին նոր քննիչ:

Զոհերի հարազատները միաբերան կրկնում են՝ այս իշխանությունների օրոք, չնայած տարատեսակ խոստումներին, Մարտի մեկի ոճրագործությունը չի բացահայտվելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում