Thursday, 04 06 2026
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
Պետությունը պետք է պաշտպանի ոչ միայն սահմանը, այլև մարդու խաղաղ, արժանապատիվ կյանքը
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Երբ կյանքը թանկանում է, պետությունը պարտավոր է կանգնել մարդու կողքին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր

«ԲՀԿ-ական պատգամավորները Շիրակի մարզում սատարելու են Սերժ Սարգսյանին»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը:

Պարոն Ավետիսյան, Դուք ներկա եք եղել Գյումրիում Սերժ Սարգսյանի նախընտրական այցելությանը: Հանդիպումներից հետո ռեստորանում ճաշկերույթի ժամանակ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին թույլ չեն տվել, որ նա Ս. Սարգսյանի հետ նույն սեղանի շուրջ նստի: Ս. Բալասանյանն էլ վիրավորված լքել է ճաշկերույթը: Ի՞նչն է եղել նրա նկատմամբ այդ վերաբերմունքի պատճառը:

– Նման բան չի եղել, որ թույլ չեն տվել: Ինչպես միշտ, ցանկացած պաշտոնական ճաշկերույթների ժամանակ նախագահի արարողակարգային բաժինն է որոշում, թե ով որտեղ նստի: Եվ նախօրոք բոլորին զգուշացնում են: Այնպես չէ, որ նա ուզեցել է ինչ-որ տեղ նստել, թույլ չեն տվել:

Այդ դեպքում նա ինչո՞ւ է լքել խնջույքը:

– Դա իրենից հարցրեք, թե ինչու է թողել-գնացել: Նա նախագահին ուղեկցել է մինչև այնտեղ, բոլորը նստել են, ինքը գնացել է:

Ասում են, որ Ս. Բալասանյանը վիրավորվել է այդ վերաբերմունքից:

– Ո՜չ, այդպես չի եղել: Նախագահի արարողակարգից մեզ բոլորիս նախօրոք զգուշացրել են, թե ով որ սեղանին է նստելու:

Այո, և այնպես են դասավորել, որ Գյումրիի քաղաքապետին իրենից պաշտոնով շատ ավելի ցածր մարդկանց հետ են տեղ հատկացրել, ինչը նման դեպքում ընդունված չէ և վիրավորական է համարվում:

– Ճիշտն ասած, չեմ կարծում, որ սեղանակիցներին կարելի է պաշտոնով ցածրի ու բարձրի բաժանել: Սեղանակիցը սեղանակից է: Պատգամավորների մի մասը նախագահի սեղանին են նստել, մի մասն էլ կողքի սեղանին: Հիմա կարելի՞ է ասել, որ այդ պատգամավորները բարձր ու ցածր են:

Քանի որ ԲՀԿն որևէ թեկնածուի չի պաշտպանում, իսկ Ս. Բալասանյանը հայտարարել է, որ Ս.Սարգսյանին է պաշտպանում, ասում են, որ այս առումով նրա հարաբերությունները նախ վատացել են Գագիկ Ծառուկյանի հետ, հիմա էլ ասում են, թե Ս. Սարգսյանը նրան նախկինի նման չի ընդունում:

– Այդ մասին չգիտեմ: Համենայնդեպս, ինձ հետ նույն սեղանին նստած են եղել նաև Շիրակի մարզի ԲՀԿ պատգամավորները՝ Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը:

Այս երկու պատգամավորները նույնպե՞ս սատարելու են Ս. Սարգսյանին:

– Այո՜:

Պարզապես ընտրելո՞ւ են, թե՞ սատարելու են:

– Ասում եմ, որ սատարելու են և սատարում են: Նրանցից ամեն մեկն էլ փորձում է իր լուման ունենալ: Ի՞նչ վատ է, ինչո՞ւ եք դուք վատ զգում:

Ս. Սարգսյանին սատարելը կոնկրետ աշխատանքո՞վ են անում:

– Այո՜, մարդիկ աշխատում են, մեզ հետ հանդիպում են, հարցեր են քննարկում: Մենք նրանց ակտիվների հետ ենք շփվում և համագործակցում: Դա սատարել չէ՞:

Այսինքն` ԲՀԿում թեկուզև առանձինառանձին, բայց սատարում են Ս. Սարգսյանին:

– Չէի ասի, թե ԲՀԿ-ն, համենայնդեպս այն, ինչ մեր մարզում կա, ասում եմ: Այո՜, մեր մարզի ԲՀԿ-ական պատգամավորները մեզ այդ հարցում օգնում են:

Բայց կոնկրետ Մարտուն Գրիգորյանը հայտարարել էր, թե ինքը պարզապես ընտրելու է Ս. Սարգսյանին և ոչ թե սատարելու է նրան:

– Ես հիմա Ձեզ ասում եմ, որ մենք նրանց հետ համագործակցում ենք: Հիմա դուք կգրեք, թե սատարում են, համագործակցում են, դա ձեր գործն է: Ես ասացի այն, ինչ որ կա:

Իսկ հավանական համարո՞ւմ եք կամ նրանց կողմից ցանկություն նկատե՞լ եք, որ նախագահական ընտրություններից հետո ԲՀԿն ՀՀԿի հետ կոալիցիա կազմի:

– Չեմ կարող ասել, թե ընտրություններից հետո ինչ կլինի: Այդ թեման մենք չենք քննարկել: Մենք հիմա քննարկում ենք միայն նախագահական ընտրությունների հետ կապված ցանկացած թեմա:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի Գյումրի կատարած այցի ժամանակ էլ բավականին շատ մարդ էր հավաքվել: Փաստորեն, Գյումրիում շարունակում են գերակշռել ընդդիմադիր հայացքները:

– Եթե թատրոնի դահլիճը լցվում է, դա շա՞տ է: Այս ընթացքում մեր կողմնակիցներն այդ դահլիճը մի քանի անգամ են լցրել: Մարդիկ գնացել են Րաֆֆիին լսելու, ի՞նչ է եղել:

ԲՀԿն անցած տարվա խորհրդարանական ընտրություններին Գյումրիում հաղթեց ՀՀԿին: Ձեր կարծիքով` այդ կուսակցության ընտրողներն այս անգամ ո՞ւմ են ընտրելու: Չէ՞ որ իրենք թեկնածու չունեն:

– Չեմ կարող ասել: Մի մասը հավանաբար մեր թեկնածուին են ընտրելու: Ի վերջո, այնտեղ վերջին տարիներին հսկայածավալ աշխատանք ենք արել:

Այդ դեպքում ինչո՞ւ խորհրդարանական ընտրություններին չկարողացաք հաղթել:

– Ոչինչ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ մրցակցություն կար, կար թեկնածուի գիտենալ-չգիտենալու խնդիր: Պետք չէ նույնացնել:

Ս. Սարգսյանը Գյումրի կատարած այցի ժամանակ ասել էր, թե ինքը «տոկոսներ է խփելու»: Ինչպե՞ս եք պատրաստվում այդ տոկոսները «խփել»:

– Մենք չենք պատրաստվում խփել, մենք պատրաստվում ենք մեր աշխատանքով անել այն, ինչ որ պետք է:

Այդ դեպքում նախագահն ինչո՞ւ է այդպես ասել:

– Նախագահն ասել է՝ հաշվի առնելով իր թիմի աշխատանքը:

Այսինքն` նախագահի թի՞մն է «խփելով» հավաքում այդ տոկոսները:

– Խփելով չի հավաքելու, աշխատելով է հավաքելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում