Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում կկիրառվի գոլերի գրանցման ավտոմատ համակարգ: Այս մասին գրում է իտալական Il Tempo պարբերականը` հղում կատարելով Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մաուրիցիո Բերետային:
Գավաթային եզրափակիչը կայանալու է հունիսի 7-ին` Հռոմում: Ուժերն են չափելու «Լացիո»-ն ու «Յուվենտուս»-ը: Կիրառվելու է մեծ ճանաչում ձեռք բերած Hawk-Eye համակարգը:
Հիշեցնենք, որ գոլերի գրանցման ավտոմատ համակարգը կիրառվել է «Մունդիալ-2014»-ում, իսկ այժմ կիրառվում է Անգլիայի Պրեմիեր լիգայում:







































