Ամերիկյան արագ սննդի, ինչպես օրինակ McDonald’s-ի և Burger King-ի բաժնետոմսերի գները նվազել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի առաջարկի ֆոնի վրա, ըստ որի նախատեսվում է նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնել մինչև 9 դոլար մեկ ժամի համար:
Ինչպես հաղորդում է The New York Times-ը, այդ հայտարարությունից հետո McDonald’s-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 1.5%-ով՝ հասնելով մինչև 94 դոլար: Buffalo Wild Wings-ի արժեթղթերն էժանացել են 4.52 դոլարով՝ հասնելով 76.55 դոլարի:
Burger King և Wendy’s արագ սննդի ցանցերի բաժնետոմսերը նույնպես նվազել են՝ համապատասխանաբար 0.5% և 0.6%-ով:
S&P-ի վերլուծաբան Հովերդ Սիլվերբլաթը նշում է, որ բաժնետոմսերի արժեքների վրա ճնշում է գործում Օբամայի առաջարկը՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ: Նրա խոսքերով՝ աշխատավարձի ավելի բարձր նվազագույն չափն անկասկած կնվազենցի շահույթը, ինչը նշանակում է, որ բաժնետերերն ավելի քիչ գումար կստանան:
Նա նշել է, որ արագ սննդի ռեստորանները, հավանաբար, աշխատավարձերի մեծացման ծախսերը կփորձեն շրջանցել ճաշատեսակների գների բարձրացման հաշվին:











































