Իտալական «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ թիմի նախկին դարպասապահ Խոսե Ռեյնան հրաժարվել է երկարաձգել իր պայմանագրի ժամկետը կնոջ պատճառով, տեղեկացնում է Football Italia-ն:
«Անցյալ մրցաշրջանում մենք Ռեյնային նոր պայմանագիր առաջարկեցինք, սակայն վերջինս նշեց, որ իր կինը չի ցանկանում ապրել Նեապոլում:
Նա ընտրեց «Բավարիա»-ն և՛ ընտանեկան, և՛ ֆինանսական կողմին նայելով»,- հայտարարել է Լաուրենտիսը:








































