Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ, Ֆրանսիայի Ալևիների միությունների դաշնությունը (FUAF) մերժել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի հրավերը:
Նշվում է, որ Էրդողանը վաղը ժամանելու է Ստրասբուրգ` ապրիլի 12-ին ու 13-ին կայանալիք ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով:
FUAF-ի նախագահ Դուրաք Արսլանը հայտնել է, որ ինքն Էրդողանի հետ հանդիպում ունենալու հրավեր է ստացել, սակայն մերժել է դա: Իր մերժումը Արսլանը պատճառաբանել է նրանով, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) իր իշխանության շուրջ 8.5 տարիների ընթացքում ոչինչ չի ձեռնարկել ալևիների իրավունքների բարելավման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում բնակվում են մինչև 11 միլիոն ալևիներ:











































