ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ «Խնայում ենք էներգիա՝ խնայում ենք գումար» խորագրով այսօրվա հանդիպում-քննարկման ժամանակ ազդարարեց իր նոր՝ «Խնայող վարկեր» վարկատեսակի մասին:
«Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է նոր՝ «Խնայող վարկեր» պրոդուկտը՝ նպատակ ունենալով Հայաստանում ստեղծել բիզնեսի զարգացման նոր և առաջադեմ հնարավորություններ»,- միջոցառման ժամանակ իր խոսքում նշեց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Հակոբ Անդրեասյանը միջոցառման վերջում լրագրողների հետ զրույցում նշեց, որ հատկապես Հայաստանի դեպքում, որը ռեսուրսներով շատ աղքատ երկիր է, էներգախնայողության ծրագրերը շատ կարևոր են ոչ միայն երկրի ընդհանուր տնտեսության համար, այլև յուրաքանչյուր ընտանիքի ու անձի բյուջեի համար:
Գլխավոր գործադիր տնօրենի խոսքով՝ նախկինում ևս բանկի կողմից իրականացվել և շարունակելու են իրականացվել շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված ծրագրեր: Այդպիսի ծրագրերից մեկի շրջանակներում հենց անցած տարի Հայաստանի մի շարք մարզերի դպրոցներում արևային ջրատաքացուցիչներ տեղադրվեցին, որը բանկի գլխավոր տնօրենի խոսքով՝ շատ դրական արձագանքներ ստացավ: Եվ բանկը շարունակելու է առաջիկա տարիներին էլ հավատարիմ մնալ իր որդեգրած սկզբունքներին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











































