Աթենքի հարավի Կորիդալլոս շրջանում ծերանոցում հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ին՝ հղում անելով հունական հրշեջ ծառայության ներկայացուցչին:
«Հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում: Ներկա դրությամբ, մենք տեղեկություն ունենք, որ չորս քաղաքացիներ շրջափակված են եղել կրակով: Նրանց փրկել ու հիմա տեղափոխում են հիվանդանոց, և նրանք իրենց բավական լավ են զգում»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Ըստ հրշեջ վարչության ներկայացուցչի խոսքերի՝ կրակի դեմ պայքարում է 21 մարդուց բաղկացած փրկարարների խումբը: