Wednesday, 01 07 2026
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի օրգանական պրոդուկտները կներկայացվեն համաշխարհային առաջատար ցուցահանդեսում (լուսանկարներ)

Փետրվարի 13-ից 16-ը պտուղ-բանջարեղենի վերամշակման
ոլորտի հայաստանյան 7 ձեռնարկություններ՝ օրգանական սննդամթերք սերտիֆիկացնող «ԷկոԳլոբ» ընկերության գլխավորությամբ, կմասնակցեն օրգանական ապրանքների համաշխարհային առաջատար ցուցահանդեսին՝ BioFach 2013-ին, որը կազմակերպվում է Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում:

Ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին հնարավոր է դարձել ԱՄՆՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի կողմից տրամադրված աջակցության և վերապատրաստումների շնորհիվ, որն ուղղված է եղել ընկերությունների արտադրանքի սերտիֆիկացմանը և օրգանական ստանդարտներին համապատասխանեցմանը:

«Ի-Դի-Էմ-Սի»-ի տեղական գործընկեր «ԷկոԳլոբ»-ի հետ միասին՝ «ԱԲԴԱ» ընկերությունը, «ԱՍՎԱ-ՌԱՖ»-ը, «Բիզոն – 1»-ը, Երևանի գարեջրի գործարանը, «ԲԻՈ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ»-ը, «Նեկտար-Բոնուս»-ը և «Սիս Նատուրալ»-ը կներկայացնեն Հայաստանի օրգանական բրենդն ու օրգանական ապրանքները, որոնց թվում՝ հյութեր, խոտաբույսերի թեյեր և բնական յուղեր: Ընկերությունները հնարավորություն կունենան ծանոթանալու և կապեր հաստատելու պոտենցիալ գործընկերների հետ, դիտարկելու և հետազոտելու շուկան՝ միաժամանակ դիրքավորվելով մրցակցության համար: «BioFach-ը ոչ միայն ընկերությունների վարկանիշը բարձրացնելու հնարավորություն է, այլ նաև գիտելիքի և փորձի փոխանակման հարթակ, որն ամբողջ աշխարհում օրգանական արտադրության վերաբերյալ լայնածավալ տեղեկատվություն է ապահովում»,- ասում է «ԷկոԳլոբ» ընկերության տնօրեն Նունե Դարբինյանը:

Այս ոլորտում «Ի-Դի-Էմ-Սի»-ի հիմնական նպատակն է աջակցել հայաստանյան փոքր և միջին ձեռնարկություններին՝ նպաստելով կառավարման և մարքետինգի հմտությունների բարելավմանը, սննդի որակի և անվտանգության բարձրացմանը, օրգանական ստանդարտներին համապատասխանելու նախապայմանների ստեղծմանը, ինչպես նաև հնարավոր շուկաների բացահայտմանը: Անցած վեց ամիսների
ընթացքում «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցությամբ՝ «ԷկոԳլոբ»-ը ցուցահանդեսի մեկնող ընկերություններում անցկացրել է աուդիտ և օրգանական սերտիֆիկացում:

BioFach-ը օրգանական սննդամթերք արտադրող և վաճառող ընկերությունների խոշորագույն մասնագիտական ցուցահանդեսն է աշխարհում: Միջոցառմանը
ներկայացվում են ապրանքների լայն տեսականի՝ սկսած օրգանական սննդից, բնական գործվածքեղենից՝ մինչև կոսմետիկա ու մարմնի խնամքի պարագաներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում